|  | 

ՀՀ, Երևան 0038,
Աբելյան փ. 6/1


(374 10) 350330
(374 60) 378433

info@itpark.am

Օգտվող`
Նշանաբառ`
Բարի գալուստ IT Park:
Հայ / Рус / Eng
ՇԵՆՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Այ Թի Պարկն ունի 3 մասնաշենք`
A, B, C:

Տարածքների զբաղվածության մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք համապատասխան մասնաշենքի պատկերին:

Plan of IT Park

Գործընկերներ
Մեր մասին
*Այ Թի Պարկ բիզնես կենտրոն* վիդեո
«ԱԼԳՈՐԻԹՄ»

Մեր կազմակերպության պատմությունը սկիզբ է առնում 1976 թվականի հոկտեմբերի 12 –ին, երբ հիմնադրվեց Մոսկովյան «Ալգորիթմ» Գիտահետազոտական Կենտրոնի Երևանյան մասնաճյուղը: Ինը ամիս անց, որոշ փոփոխությունների հետևանքով «Ալգորիթմ»–ը վերափոխվեց և դարձավ Երևանի Գիտաարտադրական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ» ՀՄ «ՍոյուզԷՎՄկոմպլեկս»:
«Ալգորիթմ»–ը մասնագիտացած էր հաշվողական տեխնիկայի ծրագրավորման և տեխնիկական միջոցների ոլորտում և զբաղվում էր վերջիններիս արտադրանքով և տեխնիկական սպասարկմամբ:
1982 թվականին, երբ «Ալգորիթմ»–ը հերթական անգամ վերափոխում ապրեց և դարձավ Գիտակրթական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ», այն, ընդլայնելով իր գործունեության շրջանակները, զբաղվում էր հաշվողական տեխնիկայի ծրագրավորման և տեխնիկական միջոցների մասնագետների պատրաստմամբ:
Իսկ 1987 թվականին Գիտակրթական Կենտրոնի հիման վրա ստեղծվեց
Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի Հայկական Գիտաարտադրական Միավորում:
2000 թվականին կենտրոնի ղեկավարության որոշման համաձայն ձեռնարկվել են ռադիկալ համակարգային փոփոխություններ, որոնց արդյունքում կազմակերպությունը անցավ իր զարգացման նոր փուլին, դառնալով ՓԲԸ (փակ բաժնետիրական ընկերություն): Շարունակելով զարգացման այդ ուղին` 2003 թվականի օգոստոսին, գնելով Հայաստանի Կառավարությունից բաժնետոմսերը, ընկերության անձնակազմը սեփականաշնորհեց այն:
«IT PARK»

Այսօր կենտրոնը կոչվում է IT PARK և հանդիսանում է ժամանակակից, ակտիվորեն զարգացող բիզնես կենտրոն, որը իր հարկի տակ հյուրընկալում է գործարար աշխարհի տարբեր ոլորտներում մասնագիտացած մոտ 50 ընկերություն: Այդ ընկերությունների զգալի մասն են կազմում ՏՏ ոլորտում առաջատար ընկերությունները, ինչը թույլ է տալիս պահպանել կենտրոնի նախկին տարիների գործունեության հիմնական գաղափարը: Այսպիսով, 1992 թվականից շենքում մեծ հաջողությամբ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների «CIT» կենտրոնը, որի նախագահ Գագիկ Կարապետյանը նաև IT PARK -ի բաժնետերերի խորհրդի նախագահն է:
Այս ընդարձակ բիզնես կենտրոնում գործում են շուրջօրյա անվտանգության համակարգ (հսկվող ավտոկայանատեղի, տեսազննում, ավտոմատ անցակետեր), կենտրոնական ջեռուցման և օդափոխության համակարգեր: Աոաջին հարկում գործող հարմարավետ սրճարանը հնարավորություն է տալիս անց կացնել աշխատանքային հանգիստը և հաճելի ճաշել` չհեռանալով աշխատավայրից: Կենտրոնի բարձրակարգ մասնագետները կապահովեն վարձակալներին օպտիկամանրաթելային ինտերնետ կապով, ցանկացած տեսակի գրասենյակային տեխնիկայով, ինպես նաև բարձրորակ IP հեռախոսակապով առանց որևէ միջնորդի: Բիզնես կենտրոնի բազմաթիվ այլ ծառայությունների մասին տեղեկանալու համար այցելեք ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժինը:
Հիմնական տարեթվեր`
  • 1976 թվականի հոկտեմբերի 12` Մոսկովյան «Ալգորիթմ» Գիտահետազոտական Կենտրոնի Երևանյան մասնաճյուղի հիմնադրումը
  • 1977 թվական` Երևանի Գիտաարտադրական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ» ՀՄ «ՍոյուզԷՎՄկոմպլեկս» –ի ստեղծում
  • 1980 թվական` «Ալգորիթմ» Գիտահետազոտական Կենտրոնի յուրօրինակ շենքի կառուցուման սկիզբ
  • 1982 թվական` «Ալգորիթմ» –ը կրկին վերափոխվում և դառնում է Գիտակրթական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ»
  • 1987 թվական` Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի Հայկական Գիտաարտադրական Միավորման ստեղծում
  • 2000 թվական` «Ալգորիթմ»–ի վերածումը ՓԲԸ -ի (փակ բաժնետիրական ընկերություն)
  • 2003 թվական` ընկերության սեփականաշնորհում
Պատկերասրահ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  Սկիզբ  |  Մեր մասին  |  Ծառայություններ  |  Վարձակալներ  |  Նորություններ  |  Անձնակազմ  |  Մեր գտնվելու վայրը 
 Վարձակալում  |  Նախագծեր  |  Հանգստի ակումբ  |  Գործընկերներ  |  Աշխատատեղեր  |  Բողոքներ/Առաջարկություններ 
 Հետադարձ կապ  |  Որոնում  |  Կայքի քարտեզ 
   © 2008-2017 IT Park Թարմացված է 2019-11-29 21:30:14