|  | 

ՀՀ, Երևան 0038,
Աբելյան փ. 6/1


(374 10) 350330
(374 60) 378433

info@itpark.am

Օգտվող`
Նշանաբառ`
Բարի գալուստ IT Park:
Հայ / Рус / Eng
ՇԵՆՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Այ Թի Պարկն ունի 3 մասնաշենք`
A, B, C:

Տարածքների զբաղվածության մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք համապատասխան մասնաշենքի պատկերին:

Plan of IT Park

Գործընկերներ
Նորություններ
[2020-03-16] Նա ով ունի նպատակ, ունի նաև ստեղծագործելու կարողություն

IT Park բիզնես կենտրոնը շարունակում է իր շենքի վերականգնողական՝ վերանորոգման աշխատանքները:
Լուսանկարներում պատկերված էսքիզները, վերջնական արդյունքի մեր նպատակներն են:Ցանկացած դետալ այս պրոցեսում կարևոր է. այդ իսկ պատճառով, փորձել ենք պատկերել մաքսիմալ դետալիզացված:
[2020-02-10] Ռազմաարդյունաբերությունը և իրականությունը
Ներկայացնում ենք հատված, «ARM Soft - Հայկական ծրագրեր» ՍՊԸ նախագահ Աշոտ Խաչատրյանի հարցազրույցը, տրված «Համակարգ» օրաթերթին:
Հարցազրույցում հնչում են ռազմաարդյունաբերության, ընդհանրապես IT ոլորտի և IT Park բիզնես կենտրոնի մասին:
--
Անսպասելի հայտնվեց և անվիճելի ընդունվեց այն միտքը, թե մեզ զարգացած ռազմարդյունաբերություն է պետք։
Հիմնավորվում էր այսպես․ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ուժեղ ռազմարդյունաբերություն։ Եթե այս նախադասության մեջ տրամաբանություն կա, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է վերաբերվել մյուս ոլորտներին։
Քանի որ մեզ պետք է լավ բժշկություն, ուրեմն պետք է սկսել տոմոգրաֆների, սոնոգրաֆների և մնացած բժշկական սարքավորումների արտադրությունը։
Կամ, Երևանում տրանսպորտի վիճակը լավացնելու համար պետք է զարկ տալ ավտոարդյունաբերությանը, ընդ որում՝ ոչ ցածր մերսեդեսի որակից։
Քանի որ մեզ պետք է լավ ավիացիա, ուրեմն պետք է սկսենք օդանավեր արտադրել։
Քանի որ մեզ պետք է լավ կրթական համակարգ, ուրեմն պետք է սկսել մատիտների արտադրություն։

Տեխնոլոգիաների բուրգը
Ցանկացած արտադրություն օգտագործում է մի շարք տեխնոլոգիաներ՝ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, գուցե ավելի շատ։ Եթե փորձենք ինչ-որ կերպ դասակարգել եղած բոլոր տեխնոլոգիաները, կստացվի մի հսկայական բուրգ, որտեղ ներքևում կլինեն ամենապարզ տեխնոլոգիաները, իսկ դեպի վեր՝ ավելի և ավելի բարդ տեխնոլոգիաները։ Իսկ բուրգի ամենավերևում ռազմարդյունաբերությունն է։ Պատկերացրեք Քեոփսի բուրգը, որտեղ գագաթի մի զգալի մասը ռազմարդյունաբերությունն է, որը հիմնված է ներքևի գործնականում բոլոր տեխնոլոգիաների վրա, ներառում է մյուս տեխնոլոգիաների ամենակատարյալ լուծումները և իր հերթին սնում է նրանց։
Մեզ մոտ համոզմունք է ծագել, թե չունենալով որևէ կայացած տեխնոլոգիական ոլորտ, կարող ենք միանգամից ռազմարդյունաբերություն ստեղծել։
Կարիք կա, որ մենք հստակ պատկերացնենք, թե ինչ զարգացած տեխնոլոգիաներ ունենք։ Ասում են, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, է՞լ ինչ։

Կրթության և գիտությունների բուրգը

Հասկանալի է, որ բարդ տեխնոլոգիաներ ստեղծելու համար համապատասխան մասնագետներ են պետք։ Ինչպե՞ս է մասնագետների հարցը լուծում, օրինակ՝ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն համալսարանները։ Սակայն ԱՄՆ-ի 300 մլն բնակչությունը չի տալիս բավարար քանակությամբ օժտված երեխաներ, որոնցից կարելի է պատրաստել անհրաժեշտ քանակությամբ բարձրակարգ մասնագետներ։ Բնական լուծումը հետևյալն է․ ԱՄՆ-ն և մյուս զարգացած երկրները օժտված երեխաներ են ընտրում ամբողջ աշխարհից։
Փաստորեն մասնագետների բուրգից մենք ունենք մի բուռ ծրագրավորողներ միայն։ Հայաստանի ծրագրավորողների հիմնական պոտենցիալը աշխատում է մի 20-25 կազմակերպություններում, որոնց ցանկը կարելի է ստանալ խոշոր հարկատուների մասին ՊԵԿ կայքից։ Ընդ որում, այդ բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են պատվերներով, մասնագետների կարիք ունեն և հազիվ իրենց գործն են հասցնում անել։

Հայկական Ծրագրեր ընկերության մոտեցումը բոլորովին այլ է։
Մենք կառավարությունից պահանջում ենք չխանգարել մեզ աշխատել։ Պարտավորվում ենք վճարել բոլոր հարկերը, ինչն անում ենք արդեն 33 տարի։ Եւ պահանջում ենք, որ մեր մուծած հարկերով մեր բանակի համար գնվի աշխարհի ամենաբարձրակարգ զենքը։ Կարծում եմ, այդպիսին է մյուս խոշոր ՏՏ կազմակերպությունների մոտեցումը։
ԲՏԱ նախարարությունը փաստացի երկրորդ տեխնոլոգիական նախարարությունն է։ Առաջինը Ձեռնարկությունների Ինկուբատորն է իր 80 աշխատակիցներով և մի նախարարության չափ բյուջեով։ Հիմա պլանավորում են ստեղծել երրորդը՝ վենչուրային հիմնադրամ անվամբ 100 մլն դոլար ֆինանսներով։
Հենց հիմա ընթացքի մեջ է ևս մի անհեթեթ ծրագիր։
Ջրվեժում ստեղծում են Ինժեներական քաղաք, որի համար կառավարությունը պատրաստ է ծախսել 10․5 մլն դոլար։
Սա այն դեպքում, երբ Աջափնյակում կա «IT Park» կենտրոնը (նախկին Ալգորիթմ ինստիտուտի շենքում)։ IT Park-ը ունի 13,000 քմ տարածք, որից 8,500 քմ-ը արդեն վերանորոգված և զբաղեցված է։ IT Park-ում այժմ գործում են 77 կազմակերպություններ։ Մնացած 4,500 քմ տարածքը ազատ է, վարձակալներ չկան։ Ես այս մասին գիտեմ, որովհետև IT Park-ի տնօրինությունը մեզ էլ էր դիմել վարձակալելու առաջարկով, ի դեպ պայմանները շատ լավն են։
Պատկերացրեք IT Park-ի տեղը՝ մետրոյի նոր կայարանից մի 150 մետր հեռավորության վրա։ Եւ այս հոյակապ կենտրոնի համար պետությունը ծախս չի արել, ընդհակառակը, փող է աշխատել՝ ավերակ շենքը սեփականաշնորհելով։
Այս բոլոր սխալ քայլերի հիմքը դրվել է այն ժամանակ, երբ կառավարությունը որոշեց, թե ի՛նքը պե՛տք է որոշի ինչ որ գերակա ուղղություններ, կարո՛ղ է և պե՛տք է զարգացնի այդ ուղղությունները։
Գերակա ուղղություններ որոշելու և ծաղկեցնելու այս արատավոր պրակտիկան հորինել են նախորդ կառավարությունները 2001թ.։ Հույս ունեինք, թե նոր կառավարությունը անմիջապես կվերացնի այս մոտեցումը, սակայն հակառակը ստացվեց։
Տեխնոլոգիաների ոլորտում պետության դերը պետք է սահմանափակվի միայն կրթությունը ֆինանսավորելով։ Մյուս բոլոր քայլերը ի վնաս են աշխատում։ Ամեն մի դրամը պետք է ուղղվի կրթությանը։ Ուրիշ բանի կարիք մենք չունենք։
Ափսոս է ժամանակը։
Աշոտ Խաչատրյան,
Հայկական Ծրագրեր Ընկերության նախագահ։
[2019-10-06] Շենքի հիմնադրամն 37 ամյակի միջոցառումներ
Ու՜ֆ, սկսեցինք:
Հոկտեմբերի 14-ից մինչև 18-ը, IT Park business center-ը, կազմակերպել է հրաշալի միջոցառումներ, թե շենքի աշխատողների, և թե նրանց համար, ովքեր կհետաքրքրվեն:
Եվ ուրեմն..
Հոկտեմբերի 14, 18:00 - Շենքի պատմությունը (բանկետ, հյուրասիրություն) ներկա կլինեն շենքի բոլոր պատվելի մարդիկ:
Հոկտեմբերի 15, 18:00-Հայաստոնում` Կոմիկս արտադրող բոլոր ընկերությունների, ցուցահանդես վաճառքը և մաստեր քլասս Shedu ComicS-ը և հայկական մյուս կոմիկսները IT Park-ում
Հոկտեմբերի 16- Այբ ավագ դպրոցի սաների էքսկուրսը, IT park և Code School
Հոկտեմբերի 17- Հակահրդեհային էվոկուացիա, շենքի աշխատողների համար, վերջում կլինի սեմինար:
Հոկտեմբերի 18, 18:00 - փոքրիկ համերգ, երիտասարդ ստեղծագործող կիթառահարների կողմից:
Այնպես որ սիրելի համաքաղաքացիներ, սիրով և անհամբերությամբ, սպասում ենք բոլորիդ մեր շենքում:Հա, ի դեպ: ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, բոլորիդ համար:
[2018-02-27] ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏ ԱՅ ԹԻ ՊԱՐԿՈՒՄ
Լավ նորություն ԱՅ ԹԻ ՊԱՐԿԻ բոլոր վարձակալների համար
Տեղեկացնում ենք ձեզ, որ այսուհետ ԱՅ ԹԻ ՊԱՐԿ բիզնես կենտրոնի այգուն հարակից տարածքում գործելու է ավտոլվացման կետ: Այն ունի մեքենաների համար նախատեսված առանձին մուտքի և միանգամից 4 ավտոմեքենաների լվացման հնարավորություն:
Այսուհետ ԱՅ ԹԻ ՊԱՐԿԻ վարձակալները կարող են լվացման տալ իրենց ավտոմեքենաները նաև իրենց աշխատանքային ժամերի ընթացքում ՝ առանց որևէ տեղ բացակայելու:
[2016-09-24] JAVA ծրագրավորման դասընթաց

Ուզու՞մ ես սովորել JAVA ծրագրավորում ?
Շտապի՛ր գրանցվել մասնագիտական դասընթացին !ՀԵՆՑ ՀԻՄԱ !
Դասընթացը վարում է փորձառու մասնագետ։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել Java ծրագրավորման հիմունքներ, տեսական և գործնական գիտելիքներ:
Դասընթացի 1-ին փուլը բաղկացած է.
· Java - Introduction
· Control Statements
· Java – OOP
· OOP –Inheritance
· OOP - Polymorphism
· Generics
· Collections
· Data - IO, XML
Դասընթացն ավարտելով մասնակիցը ստանում է ավարտական վկայական: + Աշխատանքի իրական հնարավորություն.
Հայտերի գրանցման և հարցերի դեպքում դիմել.
☎ /060/ 37 84 32; /010/ 35 11 20
հասցե.՝ Աբելյան 6/1, IT Park բիզնես կենտրոն, A404 սենյակ
e-mail: info@itpark.am
[2013-03-11] ՆՈՐ ԲՈՒՖԵՏ-ՍՐՃԱՐԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ԹԱՐՄԱՑՎԱԾ ՈՒ ԲԱԶՄԱԶԱՆ ՃԱՇԱՑԱՆԿՈՎ

Մի քանի ամիս ընդմիջումից հետո, մարտի 11-ից սկսեց գործել Այ Թի պարկ բիզնես կենտրոնի բուֆետ-սրճարանը:
Առավոտյան 11.00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը բիզնես կենտրոնի ընկերությունների 700-ից ավելի աշխատակիցները կարող են հաճելի և ջերմ միջավայրում ճաշակել համեղ կերակուրներ, վայելել թեյ, սուրճ, բնական թարմ հյութեր:
Սրճարանում առաջարկվում է նախուտեստների, տաք ուտեստների լայն ընտրանի` բազմատեսակ աղցաններ, թանձրուկներ, ապուրներ, խավարտներ, շիլաներ, թարմ մսամթերք և կաթնամթերք: Ի դեպ, հաճախորդներին կրկնվող ճաշատեսակներով չձանձրանելու համար, աշխատակազմն իր համար սահմանել է ոսկե կանոն՝ մշտապես փոփոխել տեսականին նոր ուտեստներով, երբեմն էլ՝ հմուտ խոհարարի համարձակ լուծումներով կերակրատեսակներով:
Բուֆետ-սրճարանի սպասարկող անձնակազմի անդամները, մասնավորապես, բարեհամբույր ժպիտով Աննան, նախատեսել են հնարավոր ամեն ինչ` ձեր աշխատանքային ընդմիջումն ավելի թեթև, հանգիստ ու «համով» դարձնելու համար:
[2012-09-19] ԱՅՍՈՒՀԵՏ ԱՅ ԹԻ ՊԱՐԿ ԲԵՐՈՂ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ

Սեպտեմբերի սկզբին շահագործման հանձնվեց Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև կառուցվող նոր ավտոճանապարհը, ինչպես նաև ավարտվեցին Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցման աշխատանքները:
Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցված տարածքը նախատեսված է եղել դեպի Աջափնյակ տանող մետրոպոլիտենի կայարանի համար, սակայն վերջին շրջանում որոշում կայացվեց թունելախորշը ժամանակավորապես բետոնացնելու, վերգետնյա գրունտի շերտ կառուցելու և Աբելյան փողոցի այդ հատվածը ասֆալտապատելու մասին: Այժմ կատարվում են նաև մայթերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ:
Այս ճանապարհի վերակառուցումը և գործարկումը այսուհետ կապահովի Աբելյան փողոցի երթևեկությունն ամբողջությամբ և կբեռնաթափի հարակից Հալաբյան, Շինարարներ, Էստոնական, Մարգարյան և Ֆուչիկի փողոցների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական մեծ փոփոխություն է հատկապես հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների և Այ Թի Պարկ բիզնես կենտրոնի վարձակալ ընկերությունների ու այցելուների համար: Բիզնես կենտրոնին հարակից Աբելյան փողոցն այսուհետ կդառնա ավելի բանուկ, կանաչապատ և լիարժեք երթևեկելի:
Պատկերասրահ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  Սկիզբ  |  Մեր մասին  |  Ծառայություններ  |  Վարձակալներ  |  Նորություններ  |  Անձնակազմ  |  Մեր գտնվելու վայրը 
 Վարձակալում  |  Նախագծեր  |  Հանգստի ակումբ  |  Գործընկերներ  |  Աշխատատեղեր  |  Բողոքներ/Առաջարկություններ 
 Հետադարձ կապ  |  Որոնում  |  Կայքի քարտեզ 
   © 2008-2017 IT Park Թարմացված է 2020-03-16 13:34:32