«Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, իսկ «It Park» ապրանքանիշը, որի ներքո մենք իրականացնում ենք մեր գործունեությունը, 2003թ. մայիսի 18-ին:
Ընկերության պատմությունը սկիզբ է առել 1976թ., երբ Մոսկվայում հիմնադրվեց «ԱԼԳՈՐԻԹՄ» գիտահետազոտական կենտրոնը, որը զբաղվում էր համակարգչային ծրագրավորմամբ, տեխնիկական սպասարկմամբ, ԽՍՀՄ պետությունների համար կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ:
2003թ. կենտրոնի ղեկավարության որոշմամբ ձեռնարկվեցին արմատական համակարգային փոփոխություններ, որոնց
արդյունքում կազմակերպությունը թևակոխեց զարգացման նոր փուլ՝ դառնալով ՓԲԸ և ընկերության աշխատակիցները ՀՀ կառավարությունից գնեցին բոլոր բաժնետոմսերը: