Մեր մասին

ITPark > Մեր մասին

«Ալգորիթմ»

“Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, իսկ “IT Park” ապրանքանիշը՝ որի ներքո մենք իրականացնում ենք մեր գործունեությունը, 2003 թվականի մայիսի 18-ին:
Ընկերության պատմությունը սկիզբ է առել 1976 թվականին, երբ առաջին անգամ հիմնադրվեց Մոսկվայի «ԱԼԳՈՐԻԹՄ» Գիտահետազոտական կենտրոնը, որը զբաղվում էր համակարգչային ծրագրավորմամբ, տեխնիկական սպասարկման, ԽՍՀՄ պետությունների կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ:
2003 թվականին կենտրոնի ղեկավարության որոշմամբ ձեռնարկվեցին արմատական համակարգային փոփոխություններ, որոնց արդյունքում կազմակերպությունը թևակոխեց իր զարգացման նոր փուլը՝ դառնալով ՓԲԸ, իսկ 2003 թվականին ընկերության աշխատակիցները ՀՀ կառավարությունից գնեցին բոլոր բաժնետոմսերը:

«ITPARK»

Այսօր կենտրոնը կոչվում է “IT Park–ԱՅ ԹԻ ՊԱՐԿ” և իրենից ներկայացնում է ժամանակակից, ակտիվորեն զարգացող բիզնես կենտրոն, որն իր հարկի տակ ընդունում է գործարար աշխարհի 95 ընկերությունների, որոնց գերակշռող մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են, ինչի շնորհիվ մենք կարող ենք վստահորեն ասել, որ պահպանել ենք նախորդ տարիների գործունեության հիմնական գաղափարը:
IT Park-ը հագեցած է շուրջօրյա անվտանգության համակարգով (300 պահպանվող ավտոկայանատեղի, տեսազննում, հակահրդեհային անվտանգություն և ՔՊ-անվտանգություն), օդափոխության և ջեռուցման համակարգերով:
Կենտրոնում կա փոքրիկ այգի (կանաչ գոտի), որը շրջապատված է երեք մասնաշենքերով, ինչը հնարավորություն է տալիս Կենտրոնի այցելուներին և աշխատակիցներին իրենց աշխատանքային հանգիստն ու հանդիպումներն անցկացնել հաճելի մթնոլորտում:
Բիզնես կենտրոնի ռազմավարական քաղաքականությունը հիմնված է վարձակալի աշխատանքային պայմանների իդեալականացման վրա, որի համար Ընկերությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:
Այսօր շենքում աշխատում են ՀՀ բոլոր ինտերնետ պրովայդերները, որոնք կարող են յուրաքանչյուրին տրամադրել մինչև 1 ԳԲ ինտերնետ հասանելիություն օպտիկամանրաթելային և UTP լարերով:
IT Park-ում կան ավտոլվացման և հանրային սննդի կետեր, սրճարան, վճարային (այդ թվում ՝ կրիպտո) տերմինալներ և կանխիկացման սարքեր:

Մեր ծառայությունները

24/7 Անվտանգության ծառայություն
Անխափան էներգոսնուցում
Ապահով ավտոկայանատեղի
Շենքի ներսում սրճարան/այգի
Ստարտափ և ինկուբացիոն նախագծերի իրականացում
Կոնֆերանսների և դասախոսությունների սրահ
Անխափան ինտերնետ