Հուզական այրման թեմայով սեմինար It Park բիզնես կենտրոնում

It Park > Բլոգ > Uncategorized > Հուզական այրման թեմայով սեմինար It Park բիզնես կենտրոնում

Հուզական այրման թեմայով սեմինար It Park բիզնես կենտրոնում

Posted by: It Park
Category: Uncategorized

Մարտի 30-ին It Park բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սպասված սեմինարը, նվիրված ժամանակակից աշխատանքային աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկին՝ հուզական այրմանը։

👩‍🏫 Միջոցառումը վարում էր «MasterMind» հոգեբանական և թրեյնինգային կենտրոնի հիմնադիր, հոգեբան և թրեյներ Մարիամ Մելքումյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան այրման առաջացման հիմնական պատճառներին և այն ազդեցությանը, որն այս երևույթն ունենում է մարդու հոգեբանական վիճակի ու աշխատանքի արդյունավետության վրա։

💡 Սեմինարի առանցքում գործնական մեթոդներն էին․ խոսնակը ներկայացրեց ինքնակառավարման հմտություններ և կանխարգելման գործիքներ, որոնք օգնում են պահպանել հոգեբանական հավասարակշռությունը նույնիսկ ամենածանրաբեռնված աշխատանքային օրերին։ Ինտերակտիվ քննարկումների և վարժությունների շնորհիվ ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Մարիամ Մելքումյանին և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության ու բովանդակալից օրվա համար։

Author: It Park

Թողնել պատասխան

🎉 Purchase Completed! We will contact you shortly.