It Park բիզնես կենտրոնը ներկայացնում է It Coin բոնուսային համակարգը, որը նախատեսված է բոլոր վարձակալների համար և ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Բոնուսների կուտակման սկզբունքը պարզ է․ յուրաքանչյուր 1,000 դրամ վճարման դիմաց Դուք ստանում եք 1 It Coin բոնուսային միավոր։
Կուտակված It Coin-ներով կարող եք օգտվել It Park-ում հասանելի տարբեր ծառայություններից՝ դարձնելով Ձեր բիզնես գործունեությունը էլ ավելի արդյունավետ, հարմարավետ և շահավետ։
Հավաքած բոնուսային միավորներով հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից՝
• Կոնֆերանս սրահ
• Գովազդ It Park-ում
• Իրերի պահեստավորում
• Ներգնա տուրեր ՀՀ-ում
• Հոգեբանի ծառայություն
• Թիմբիլդինգ (մինչև 25 հոգի)
• Ավտովարման դասընթաց՝ տեսական, գործնական և ամբողջական
• Ավտոկանգառ
Խնդրում ենք հետևել թարմացումներին, քանի որ ծառայությունների ցանկը կարող է փոփոխվել։