2023թ.-ի ապրիլի 28-ին «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնը ունեցվավ հերթական հանդիպումը գործընկեր՝ վարձակալ Ընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր։ Մասնավորապես Ընկերություններին անհանգստացնում էին ՀՀ որդեգրած դրամավարկային քաղաքականությունը, արտարժույթի արժեզրկումը և ոլորտային այլ հարցեր։
Դրանից զատ քննարկվեցին Այ Թի Պարկ-ում աշխատանքային պայմանների էլ ավելի բարելավման և դրա հետ զուգորդվող նոր առաջարկություններ։ Հնչեցին առաջարկներ շենքի մուտքերի սահմանափակող սարքերի տեղադրման (շլագբաում), շենքի ներսում կանխիկացման սարքերի և ընկերություններին մեկ պլատֆորմի վրա հավաքելու հնարավորությունը։
Ընկերության տնօրեն Գագիկ Կարապետյանը ներկայացրեց Այ Թի Պարկի տեսլականը բոլոր խնդիրների և առաջարկների թեմայով և դրանից զատ առաջարկեց կազմակերպել խոշոր ֆոռում-քննարկում ոլորտի ներկայացուցիչների և Պետական պատկան մարմինների հետ։