Ցանկանո՞ւմ եք զարգացնել Ձեր անգլերենի խոսակցական հմտությունները հաճելի և ընկերական միջավայրում։
It Park Business Center-ում անցկացվում է English Speaking Club, որը նախատեսված է A2–B1 մակարդակների մասնակիցների համար։
Ակումբի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք՝
✅ Զարգացնել խոսակցական անգլերենը
✅ Բարելավել հաղորդակցման (Communication) հմտությունները
✅ Զարգացնել թիմային աշխատանքի (Team Building) կարողությունները
✅ Հաղթահարել լեզվական արգելքները
✅ Մասնակցել հետաքրքիր քննարկումների և ինտերակտիվ վարժությունների
✅ Ընդլայնել մասնագիտական կապերն ու ձեռք բերել նոր ծանոթություններ
👩🏫 Ակումբը վարում է Մանե Անանյանը՝ անգլերենի դասավանդման և հաղորդակցման ոլորտում փորձառու մասնագետ։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները ներգրավված կլինեն գործնական քննարկումների, թիմային առաջադրանքների և ինտերակտիվ վարժությունների մեջ՝ զարգացնելով ոչ միայն լեզվական, այլև հաղորդակցական հմտությունները։
📅 Ամեն հինգշաբթի
🕠 17:30–19:00
🎁 Մասնակցությունն անվճար է It Park Business Center-ի վարձակալների համար։
Սպասում ենք Ձեզ՝ միասին սովորելու, շփվելու և զարգանալու համար։