Սեմինար It Park-ում․ «Հուզական այրման կանխարգելում»

It Park > Բլոգ > Uncategorized > Սեմինար It Park-ում․ «Հուզական այրման կանխարգելում»

Սեմինար It Park-ում․ «Հուզական այրման կանխարգելում»

Posted by: It Park
Category: Uncategorized

Մարտի 30-ին, ժամը՝ 14:00–16:00, It Park բիզնես կենտրոնում (C402 սենյակ) կկայանա սեմինար՝ «Հուզական այրման կանխարգելում» թեմայով։

Սեմինարը կվարի MasterMind հոգեբանական և թրեյնինգային կենտրոնի հիմնադիր, հոգեբան և թրեյներ Մարիամ Մելքումյանը, ով կներկայացնի հուզական այրման առաջացման հիմնական պատճառները, դրա ազդեցությունը մարդու հոգեբանական վիճակի և աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կառաջարկի գործնական մեթոդներ՝ դրա կանխարգելման և հաղթահարման համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն լսել տեսական տեղեկատվություն, այլ նաև մասնակցել գործնական վարժությունների և քննարկումների, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ թեման և կիրառել ստացած գիտելիքները առօրյա կյանքում։

Սեմինարը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել հոգեբանական հավասարակշռությունը, բարձրացնել իրենց արդյունավետությունը և զարգացնել ինքնակառավարման հմտությունները։

📍 Վայրը՝ It Park, C402 սենյակ

🗓 Ամսաթիվ՝ մարտի 30

🕑 Ժամը՝ 14:00–16:00

🎟 Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/12kVt9EJPBwHrPLwix05Ur9A2dJbVtGPXf9_dRgnAVtI/edit

Author: It Park

Թողնել պատասխան

🎉 Purchase Completed! We will contact you shortly.