2,222 քմ՝ մեկ ամբողջական բիզնես միջավայր ստեղծելու համար
Տարածքը նախատեսված է մեծ թիմերի և տարբեր գործառույթներ համատեղող բիզնեսների համար։

Այն կարող եք վարձակալել ամբողջությամբ՝ 2,222 քմ մակերեսով, կամ ընտրել առանձին մասնաշենք կամ մասնահատված՝ ըստ Ձեր բիզնեսի կարիքների։
A մասնաշենք — 886 քմ
Ընդարձակ և ֆունկցիոնալ 886 քմ տարածք՝ մեծ թիմերի համար հարմարավետ աշխատանքային միջավայր ստեղծելու հնարավորությամբ։

Տարածքը կարող է հարմարեցվել Ձեր բիզնեսի առանձնահատկություններին՝ աշխատանքային գոտիների, հանդիպումների սենյակների, ղեկավարության և ընդհանուր օգտագործման հատվածների կազմակերպմամբ։
B մասնաշենք — 886 քմ
886 քմ ընդարձակ տարածք՝ մեծ թիմերի և տարբեր ֆունկցիոնալ գոտիներ պահանջող բիզնեսների համար։

Տարածքի ձևաչափը հնարավորություն է տալիս այն կազմակերպել Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան՝ ստեղծելով արդյունավետ և հարմարավետ աշխատանքային միջավայր։
C մասնաշենք — 450 քմ
450 քմ տարածք՝ ավելի կոմպակտ, բայց ֆունկցիոնալ լուծում փնտրող բիզնեսների համար։

Տարածքը կարող է հարմարեցվել տարբեր ձևաչափերի և բիզնեսների պահանջներին՝ ապահովելով արդյունավետ աշխատանքային միջավայր։
Հարմարավետ աշխատանքային միջավայր
Տարածքը նախագծված է մեծ թիմերի և տարբեր բիզնեսների կարիքներին համապատասխան։ Շենքում առկա են 4 վերելակներ, որոնցից մեկը բեռնատար է, ինչը ապահովում է հարմարավետ տեղաշարժ և հեշտացնում է նաև մեծածավալ բեռների տեղափոխումը։
Իսկ պատուհաններից բացվող՝ դեպի Արարատ լեռ տեսարանը աշխատանքային միջավայրին հաղորդում է առանձնահատուկ մթնոլորտ։
Վարձակալության հատուկ պայմաններ
Ամբողջ տարածքի, առանձին մասնաշենքերի կամ մասնահատվածների վարձակալության դեպքում կգործեն հատուկ պայմաններ և սակագներ։
Ընտրե՛ք Ձեր բիզնեսին համապատասխան տարածքի չափը և օգտվե՛ք հատուկ վարձակալական պայմաններից։