2026 թ․ մարտի 6-ին AmCham-ի և It Park բիզնես կենտրոնի համագործակցությամբ անցկացվեց «Generative AI in Action» թեմատիկ սեմինարը

It Park > Բլոգ > Uncategorized > 2026 թ․ մարտի 6-ին AmCham-ի և It Park բիզնես կենտրոնի համագործակցությամբ անցկացվեց «Generative AI in Action» թեմատիկ սեմինարը

2026 թ․ մարտի 6-ին AmCham-ի և It Park բիզնես կենտրոնի համագործակցությամբ անցկացվեց «Generative AI in Action» թեմատիկ սեմինարը

Posted by: It Park
Category: Uncategorized

2026 թ. մարտի 6-ին AmCham-ի և It Park բիզնես կենտրոնի համագործակցությամբ տեղի ունեցավ «Generative AI in Action» թեմատիկ սեմինարը։ Միջոցառումը կազմակերպվել էր AmCham-ի անդամ ընկերությունների համար և նպատակ ուներ ներկայացնել արհեստական բանականության արդիական կիրառությունները բիզնեսի և աշխատուժի զարգացման ոլորտներում։

Սեմինարը վարում էր Գարեգին Չուգասզյանը՝ AgentPark-ի տնօրենը։ Նա ներկայացրեց գեներատիվ արհեստական բանականության գործնական կիրառությունները և անցկացրեց ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկել տարբեր AI գործիքներ և քննարկել դրանց կիրառման հնարավորությունները իրենց ընկերություններում։

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գագիկ Կարապետյանը՝ It Park Business Center-ի տնօրենը։ Նա նշեց, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները աշխարհում արագ զարգանում են, և այդ միտումներին համընթաց It Park-ում սկսել են ուսումնասիրություններ և նախաձեռնություններ AI ոլորտում։

Կարապետյանը նաև ընդգծեց, որ It Park-ի և AgentPark-ի համագործակցությամբ կազմակերպվում են AI դասընթացներ, որոնք ուղղված են մասնագիտական հմտությունների զարգացմանը և բիզնեսում AI լուծումների արդյունավետ կիրառմանը։

Սեմինարը անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում։ Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին գործնական հատվածին, հարցեր ուղղեցին խոսնակներին և քննարկեցին AI գործիքների կիրառման հնարավորությունները իրենց կազմակերպություններում։ Միջոցառումն ավարտվեց բաց քննարկումներով և փորձի փոխանակմամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ գեներատիվ արհեստական բանականությունը դառնում է ժամանակակից բիզնեսի կարևոր գործիքներից մեկը։

Դիտե՛ք տեսանյութը ստորև 👇

Author: It Park

Թողնել պատասխան

🎉 Purchase Completed! We will contact you shortly.